|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան կսկսվի վաղը` մայիսի 22-ին: Ըստ ИТАР-ТАСС-ի` այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:
«Գոյություն ունեցող ստատուս քվոն, անշուշտ, անընդունելի է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի համար, այնպես էլ` Ղարաբաղի բնակիչների»,- նշել է Լավրովը` ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը կարեւոր է տարածաշրջանում կայունություն ապահովելու առումով, ինչը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: