|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեւանի գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր Ներքին Չարբախում էր:
Բնակիչների հետ հանդիպումից հետո Yerkir.am-ի թղթակիցը Տարոն Մարգարյանին խնդրել է անդրադառնալ ապրիլի 23-ին իր քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ ավագանու ՀՀԿ-ական թեկնածուն ծեծել է իր աշխատանքը կատարող լրագրողին: Ուշագրավ է, որ միջադեպի մասին Տարոն Մարգարյանն իմացել է մամուլից, լրագրողին ծեծած Աշոտ Պապայանի հետ չի զրուցել եւ որեւէ այլ տեղեկատվության չի տիրապետում: Տարոն Մարգարյանի արձագանքը միջադեպին, ինչպեւս նաեւ հարցին, թե ինչո՞ւ չի կրում ՀՀԿ-ի կրծքանշանը` մեր տեսանյութում:
Ի դեպ, ԿԸՀ ներկայացված հայտարարագրում նշված իր ունեցվածքի մասին հարցին Մարգարյանը չպատասխանեց եւ հեռացավ: