|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Բոլոր նման խոսակցություններ վարողները չարախոսներ են, իմ ու Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները գտնվում են շատ լավ վիճակում, և ոչ միայն քաղաքապետ-վարչապետ, այլ նաև անձնական հարաբերությունները լավ են»,- այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեր հարցին, թե լարվե՞լ են հարաբերությունները իր ու վարչապետի միջև:
Մարգարյանը հիշեց նաև, որ ընտանիքներով էլ են մոտ արդեն 10-15 տարի: Նաև հերքեց մամուլի այն հրապարակումները, որ իր մեքենան կառավարության բակից հանել են: Նախօրեին մամուլում գրվել էր, որ մի 10 օր առաջ քաղաքապետին զրկել են իր մեքենան կառավարության բակում կանգնեցնելու արտոնյալ իրավունքից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։