|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կորեական թերակղզում պատերազմի դեպքում ԿԺԴՀ-ն առաջին հարվածը կհասցնի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյին. ըստ Интерфакс-ի` ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հայտարարության մեջ:
Նաեւ նշվում է, որ Ճապոնիային միջուկային հարված կհասցվի, եթե այդ երկրի զինծառայողները փորձեն խոցել ԿԺԴՀ-ի` փորձարկման պատրաստվող հրթիռները:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է բալիստիկ հրթիռներ փորձարկել: