|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն «հնարավորություն ունի» և «կհարվածի Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին»։
«Մենք պատերազմական վիճակում ենք, չենք բացահայտի ժամանակացույցը։ Մենք կհասնենք մեր բոլոր նպատակներին, կհարվածենք բոլոր միջուկային օբյեկտներին. մենք ունենք դրա համար անհրաժեշտ ուժը»,- ըստ CNN-ի՝ հայտարարել է Նեթանյահուն։
Նա հավելել է, որ Իսրայելը չի սպասում Միացյալ Նահանգների «կանաչ լույսին», սակայն հայտարարել է, որ Թրամփի վարչակազմն օգնում է Իսրայելին պաշտպանական հարցերում։