|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայտնի մոդեռնիստ նկարիչ Մարկ Շագալի կտավը, որը գողացվել էր 2002-ին, հայտնաբերվել է Իտալիայի Թուրին քաղաքում` տեղի մասնավոր հավաքածուներից մեկում. հայտնում է РИА Новости-ն:
1,2 մլն եվրո գնահատվող «Le nu au Bouquet» կտավը գողացվել էր մոտ 10 տարի առաջ Սավոնայի նավահանգստում հանգրվանած` ԱՄՆ մի քաղաքացու զբոսանավից։
Ինչպես նշում է Corriere della Sera պարբերականը` հավաքածուի տերը որեւէ կասկած չի ունեցել կտավի` գողացված լինելու կապակցությամբ։