|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Sotheby\'s աճուրդի տունը ռուսական իշխանությունների պահանջով վաճառքից հանել է Հովհաննես Այվազովսլու «Երեկոն Կահիրեում» կտավը: Ռուսական կողմը հայտարարել էր, որ կտավը գողացված է:
Աճուրդը պետք է կայանար այսօր` Լոնդոնում, տեղեկացնում է BBC-ն:
ՌԴ ՆԳՆ տվյալներով Այվազովսկու կտավը մասնավոր հավաքածուից գողացել էին դեռ 1997 թվականին:
Ավելի վաղ Sotheby\'s աճուրդի տունը հրաժարվել էր կատարել ռուսական կողմի պահանջը` պատճառաբանելով, որ կտավը ներառված չէ ՌԴ մշակույթի նախարարության հրապարակած` գողացված արվեստի գործերի ցանկում:
«Երեկոն Կահիրեում» կտավը գնահատվում էր 2-3 մլն դոլար: