|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել` հոգեւորականության շրջանում մանկապղծությունն արմատախիլ անելու համար. տեղեկացնում է РБК-ն: Նա այդ հարցով դիմել է եպիսկոպոս Գերհարդ Մյուլերին` խնդրելով վերահսկել, որ նման միջադեպերի բոլոր մեղավորներն արժանի պատիժ ստանան:
Ի դեպ, Բենեդիկտոս 16-րդը նույնպես խոստացել էր, որ վերջ կդնի այդ «արգահատելի» երեւույթին, սակայն նրա քննադատները մեղադրում էին նրան երեխաներին մանկապիղծ հոգեւորականներից պաշտպանել չկարողանալու, նաեւ կատարված դեպքերը կոծկելու մեջ: