|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հակառուսական նոր պատժամիջոցների սահմանումը կարելի է համարել տնտեսական պատերազմի հայտարարում. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Եթե հետևի բանկերի գործունեության կամ այս կամ այն արժույթի օգտագործման արգելք, ապա հստակ կարելի է ասել, որ դա տնտեսական պատերազմ է»,-ասել է ՌԴ վարչապետը:
Մեդվեդևի խոսքով` ռուսական կողմը կարձագանքի նման «պատերազմին» տնտեսական և քաղաքական մեթոդներով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է ցանկանում սահմանել` Սկրիպալների գործի հետ կապված: