|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր տեղի ունեցավ www.grakantert.am կայքի շնորհանդեսը: «Գրական թերթը» Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթն է, որն արդեն 80 տարեկան է:
Թերթի խմբագիր Կարինե Խոդիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հուսով է` կայքի շնորհիվ թերթի բաժանորդների թիվը կավելանա: Նա հավաստիացնում է, որ առաջիկայում կայքը գրական պորտալ կդառնա եւ կարտահայտի սերունդների համապատկերը:
«Լինում են դեպքեր, որ տեղի պատճառով հոդվածը կրճատումներով ենք թերթում տեղադրում, իսկ կայքի առավելություններից մեկը կլինի այն, որ այնտեղ նյութերը կտեղադրենք ամբողջությամբ»,- ասաց Խոդիկյանը:
Արձակագիր, կայքի աշխատանքների համադրող Նառա Վարդանյանն էլ նշեց, որ առաջիկայում կայքում կտեղադրվի «Գրական թերթի» արխիվը:
«Կայքն արդեն ակտիվորեն տարածվել է սոցցանցերում. երկու օրվա մեջ Facebook-յան իր էջը 300 օգտատեր է հավանել»,- ասաց նա` հավելելով, որ «Գրական թերթի» ընթերցողների մեծ մասը այն սերունդն է, որը հիմնականում տպագիր տարբերակն է նախընտրումեւ այդքան էլ վիրտուալ աշխարհի հետ չի շփվում: «Կայքն ավելի ակտիվ բնույթ կկրի, կդառնա գործուն օղակ` վիրտուալ դաշտի եւ «Գրական թերթի» միջեւ»,- հավելեց նա: