|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բարեգործական աճուրդում վաճառքի է հանել իր պաշտոնական ընծաների հավաքածուն, որի վաճառքից ստացվել է 200 հազար ֆունտ ստերլինգ. գրում է The Daily Telegraph-ը:
Աճուրդի ամենաթանկ լոտը եղել է «Մոնբլան» պլատինե գրիչը` զարդարված ադամանդներով: Աշխարհում այդպիսի 88 գրիչ կա, որոնք ստեղծվել են 1930-ականների երկրորդ կեսին եւ նվիրված են եղել Չապլինի «Նոր ժամանակներ» ֆիլմին: Գրիչը վաճառվել է 70 հազար ֆունտ ստերլինգով:
Աճուրդի համար պատասխանատու` իրանական բարեգործական կազմակերպության ղեկավար Հուսեյն Բադախշանը հայտարարել է, որ ստացված գումարը կուղղվի պատերազմի վետերանների եւ նրանց ընտանիքների համար շենք կառուցելուն եւ միայնակ մայրերին օգնելուն: