|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանը, Սելինա Դողանն ու Մարգար Եսայանը մասնակցել են հայոց պատրիարքարայում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագին:
Հայ պատգամավորների հետ պատարագին ներկա է գտնվել նաև Թուրքիայում հիմնադրամների միության տնօրեն և ազգային փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ Թորոս Ասլանը:
Սելինա Դողանը պատարագի ընթացքից մի քանի լուսանկար է տեղադրել` նշելով, որ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը նախ ընթերցել է նախագահ Էրդողանի ուղերձը, ապա մատուցել պատարագը:
Էրդողանի` «վառ ենք պահելու օսմանյան հայերի հիշողությունները» արտահայտությունը հիշեցնելով` Սելինա Դողանը մաղթել է, որ Էրդողանի խոսքերը միայն ցանկություն չմնան:
«Այլևս «1915»-ներ թող տեղի չունենան: Թող ընդունվեն մեր բոլոր աղոթքները»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Դողանը:




