|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է մականախաղի (խոտի հոկեյ) «Այրուձի» ակումբի թիմին, որը փետրվարի 15-17-ը Հունաստանում կայացած Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունում գրավել էր երկրորդ տեղը:
Շնորհավորելով հանդիպմանը ներկա մարզիկներին, մարզիչներին, Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին` նախարարը ուրախությամբ է փաստել, որ Հայաստանում վերականգնվում են մականախաղի լավ ավանդույթները:
Հանդիպման վերջում Հայաստանի խոտի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Խաչատուր Գիլոյանը նախարարին, որպես հուշանվեր, հանձնեց թիմին տրված արծաթե մեդալներից մեկը: