|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հոգու մեծ կսկիծով տեղեկացա իմ մարզական ընկերոջ մահվան մասին: Մեր շարքերից վաղաժամ հեռացավ մեր լավագույն ընկերն ու բարեկամը՝ Վահան Ասատրյանը:
Լինելով իր ոլորտի մասնագետ և նվիրվելով սիրված մարզաձևին՝ բասկետբոլին, նա ակտիվ մասնակցություն է ունեցել մարզաձևի մասսայականացման գործում: Վահանը սպորտի վարպետ էր, լավ հայր, ամուսին, զավակ և ընկեր: Դեռ որքա՜ն ծրագրեր և երազանքներ ուներ նա, որ անկատար և չիրականացված մնացին….
Անսահման մեծ և անդառնալի է մեր կորուստը:
Ես անկեղծորեն ցավակցում եմ Վահան Ասատրյանի ընտանիքին, բարեկամներին և ընկերներին, հայտնում նրանց իմ զորակցությունը և մաղթում հոգու արիություն՝ այս կորստին դիմակայելու համար»: