|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-իՙ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ այսօր նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանը Հայաստանի գրեթե բոլոր նախարարներին իր մոտ է հրավիրել:
Սպասվում է բավական խիստ զրույց: Համենայնդեպս, շատ նախարարներ սրտի տագնապով էին պատրաստվում այդ հանդիպմանը:
Թե ի՞նչ է ասելու Հանրապետական կուսակցությ ան առաջնորդը, դժվար է կռահել, μայց որ կքննարկվեն հետընտրական զարգացումները, անկարելի է բացառել: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայնՙ հանդիպմանը կմասնակցեն նաեւ ուժային կառույցների ղեկավարները:
Հետաքրքիր էՙ այդ հավաքույթին պաշտոնանկություններ կհետեւե՞ն: