|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարության նոր անդամներ է նշանակել։
Ինչպես տեղեկացրել է Tengrinews-ը՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահին, Տոկաեւը, մասնավորապես, պաշտոնից ազատել է բնապահպանության նախարար Սերիկալի Բրեկեշեւին՝ այդ պաշտոնում նշանակելով 32-ամյա Զուլֆիա Սուլեյմանովային։
Ղազախստանի նախագահի մեկ այլ հրամանագրով մշակույթի եւ սպորտի նախարար է նշանակվել Ասխատա Օրալովան։
Արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարի պաշտոնից ազատվել է Կաիրբեկ Ուսկենբաեւը։ Նրա փոխարեն նոր նախարար է նշանակվել Մարատ Կարաբաեւը։
Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է Ազամատ Եսկարեւը, որն այդ պաշտոնում փոխարինել է Կանատ Մուսինին, վերջինն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։