|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժամանակի» տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 19-ին մեկնել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք և հավանաբար կվերադառնա այսօր։
«Հենց այդ պատճառով էլ ԲՀԿ-ն չէր կարողանում գնահատական տալ անցած նախագահական ընտրություններին և հայտարարություն տարածել։ ԲՀԿ-ում միայն երեկ են կարողացել հայտարարության վերջնական տեքստը համաձայնեցնել Ծառուկյանի հետ։
Հայտարարության բովանդակությունն ու երեկ Ազգային ժողովում ԲՀԿ-ի քվեարկությունը, որը գրեթե ոչնչով չէր տարբերվում ՀՀԿ-ի հետ գործընկերային ժամանակների քվեարկությունից, խոսում է այն մասին, որ ԲՀԿ-ն դեպի կոալցիա հետդարձի ճանապարհն է հարթում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: