|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը, Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հրավերով, սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված` Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Հիշեցնենք, որ Երևանը և Նիցցան 2007թ. սեպտեմբերից քույր քաղաքներ են: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից, այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Նիցցայի քաղաքապետի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև քաղաքապետ Կարեն Կարապետյանի մի շարք հանդիպումներ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: