|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը պաշտոնական հարցում է ուղարկել Սպիտակ տանը` խնդրելով տեղեկատվություն տրամադրել We the People առցանց խնդրագրերի համակարգի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որպեսզի քաղաքացիական հանրությունը դրսից չկարողանա դրանք կարգավորելու փորձեր անել:
ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Վալերի Ջարեթին ուղղված նամակում Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը գրել է, որ ԱՄՆ հայ համայնքն անհանգստացած է վերջին շրջանում Սպիտակ տան կայքում տեղ գտած հակահայկական խնդրագրերի քանակից, որոնք բառացիորեն կրկնում են Իլհամ Ալիեւի հայտարարությունները: Այսպես` վերջերս ԼՂՀ-ի դեմ հարձակումներ պարունակող խնդրագրերը շատ արագ տանսյակհազարավոր ստորագրություններ են հավաքել: Ընդ որում` ի տարաբներություն այլ խնդրագրերի, հակահայկականներում, որպես կանոն, չի նշվում ստորագրողների գտնվելու աշխարհագրական վայրը: