|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած և Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող Դենի Թարխանյանը, հետևելով նախագահ Դոնալդ Թրամփի կոչին, որոշել է կասեցնել իր ընտրապայքարը և նոր ընտրապայքար սկսել՝ այս անգամ Նևադայի կոնգրեսական երրորդ ընտրատարածքում` Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրվելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2016-ին նույն ընտրատարածքում Թարխանյանը հաղթել էր նախնական ընտրություններում՝ դառնալով Հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուն, սակայն նոյեմբերի ընտրություններում դեմոկրատ թեկնածուն առաջ էր անցել նրանից:
Ըստ Aztagdaily-ի՝ հաջողակ գործարար և բասկետբոլի հանրահայտ մարզիչ Ջերի Թարխանյանի որդին՝ Դենին, միշտ զբաղվել է ամերիկահայությանը հուզող հարցերով: Լաս Վեգասի Հայ Դատի հանձնախումբը որոշել է նեցուկ կանգնել Թարխանյանի ընտրապայքարին: