|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական «Ապագայի կանաչներ եւ ձախեր» կուսակցությունը հանդիպում է կազմակերպել` ի նշան համերաշխության ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ, որը հայրենիքում հալածանքների է ենթարկվում «Քարե երազներ» վեպի համար. տեղեկացնում է Hurriyet-ը:
Ստամբուլի ռեստորաններից մեկում հավաքվել են մտավորականության ներկայացուցիչներ` գրողներ, բանաստեղծներ, ուսանողներ:
Ըստ թերթի` Թուրքիայում բնակվող ադրբեջանցի մտավորականները մտադիր են այսօր դիմել Իրավունքների պաշտպանության ասոցիացիայի ստամբուլյան գրասենյակ, նաեւ Ադրբեջանի դեսպանություն` գրողին պաշպանելու պահանջով: