|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Զուգդիդի շրջանի Նարազենի գյուղում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բողոքի ակցիաներով են դիմավորել:
Տեղի «Պաշտպանիր Վրաստանը» կազմակերպության ղեկավար Կախա Միկայան և այլ կազմակերպությունների ակտիվիստներ փորձել են փակել նախագահի շքախմբի ճանապարհը: Սահակաշվիլիի մեքենայի ուղղությամբ ձվեր են նետել և սպառնալիքներ հնչեցրել։
Ոստիկանությունը ողջ ճանապարհին փորձել է զսպել ամբոխին. հայտնում է Грузия Online-ը: