|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քութայիսում զայրացած ամբոխը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի շքախմբի վրա քարեր է նետել: Մոտ 100 մարդ հարձակվել է շքախմբի վրա, թիկնապահներին հազիվ է հաջողվել հեռացնել Սահակաշվիլիին ամբոխից. հայտնում է Грузия Онлайн-ը:
Կատարվածից հետո լիագումար նիստի ժամանակ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին պահանջել է ոստիկնությունից պարզել կատարվածի մանրամասները և զգուշացրել, որ նման գործողությունները «շատ վատ ավարտ կունենան բոլորի համար»:
Ուսուպաշվիլին կոչ է արել պատգամավորներին հանգստություն պահպանել: Սակայն, չնայած այդ կոչին, փոքրամասնությունն, ի նշան բողոքի, լքել է դահլիճը: