|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Արարատի մարզում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբի վրա հարձակում է եղել:
Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ երեկ Բագրատյանի շտաբի անդամ Հենրիկ Ավագյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունը պարզել է, որ միջադեպը տեղի է ունեցել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում` ժամը 14:00-ի սահմաններում:
Հրանտ Բագրատյանի նախընտրական պաստառները փակցնելու ժամանակ շտաբի աշխատակիցները նկատել են, թե ինչպես «ՎԱԶ 2107» մակնիշի 255 SL 26 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևորները պոկում են Բագրատյանի քարոզչական պաստառները` պատճառաբանելով, որ դրանք փակցված են ոչ սահմանված տեղում:
Փաստի առթիվ ոստիկանությունում կատարվում է հետաքննություն: