|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մահվան հանգամանքները պարզող դատավարության երդվյալ ատենակալներին տրվել է 31 էջանոց հարցաշար: Հարցերը վերաբերում են Ջեքսոնի ընդունած դեղերին:
Սեպտեմբերի 23-ին ատենակալները կվերադառնան դատարան, որտեղ կընտրեն 12 անդամների, ովքեր էլ վճիռ կկայացնեն Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մըրրեյի մեղավոր կամ անմեղ լինելու մասին:
Մըրրեյը մեղադրվում է Ջեքսոնի սպանության մեջ, քանի որ նա երգչին մեծ չափաբաժնով դեղահաբեր է տվել եւ վատ խնամել: Եթե բժշկի մեղավորությունը հաստատվի, նա կարող է դատապարտվել մինչեւ 4 տարի ազատազրկման. տեղեկացնում է Reuters-ը: