|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայում զինված հակամարտության հետեւանքով արդեն մոտ 70 հազար մարդ է զոհվել: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նավի Փիլայը. հայտնում է France-Presse-ը:
Խոսելով զոհերի թվի մասին` Փիլայը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` հակամարտության լուծման հարցում միասնական քաղաքականություն չդրսեւորելու համար: Նա Անվտանգության խորհրդի անգործությունը «աղետալի» է անվանել և կոչ արել դիմել Միջազգային քրեական դատարան` Սիրիայում մարդկության դեմ կատարվող հանցագործությունները հետաքննելու նպատակով: