|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իրանի մշակույթի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում լույս է տեսել «Ժամանակակից հայ արձակը պարսկերեն» ժողովածուն:
Գրքում ներառված են 16 հայ գրողների շուրջ 22 ստեղծագործություններ: Թարգմանության հեղինակն է Էմմա Բեգիջանյանը:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Մեհրան Շիրավանդը հավաստիացնում է, որ գիրքն այնքան հետաքրքիր է, որ մի քանի անգամ է ընթերցել: «Գրքին արդեն իսկ հասցրել են ծանոթանալ Իրանում, եւ այն մեծ համբավ ունի: Պատմվածքների թեմատիկան մեզ շատ հոգեհարազատ էր, հայ գրականությունը շատ նման է իրանական գրականությանը: Պատմվածքները կարդալով` իրանցին երբեք չի մտածի, որ սա օտարերկրացու կյանքի պատմությունն է»,- ասաց Շիրավանդը: