|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուգո Չավեսի առողջական վիճակը դեպի լավն է գնում. այսօր տեղեկացրել է Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասը:
«Չնայած դեկտեմբերի 11-ին կատարված վիրահատությունից հետո առողջության վատացմանը` վերջին օրերին նախագահի վիճակը բարելավվել է: Թոքային վարակը վերահսկողության տակ է: Չավեսը գիտակից վիճակում է»,- ասել նա:
Սակայն, ըստ նախարարի, նրան անհրաժեշտ է «հատուկ բուժում»` կապված թոքային վարակի հետեւանքով առաջացած շնչառական անբավարարության հետ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: