|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցանկություն է հայտնել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հանդիպել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:
Փաշազադեն ներկայումս գտնվում է Վրաստանում` վրաց պատրիարք Իլյա Երկրորդի 80-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով, եւ համապատասխան առաջարկը նրան փոխանցվել է Վիրահայոց թեմի միջոցով: Կովկասի մահմեդականների վարչության նախագահը պատասխանել է, որ հանդիպումը հնարավոր է, եթե իհարկե, լինի Ադրբեջանի քաղաքական ղեկավարության համաձայնությունը. տեղեկացնում է Вестник Кавказа կայքը: