|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արաբական Միացյալ Էմիրություններ կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական դինամիկ զարգացող հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ֊ում հանդիպել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։