|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբիայի կառավարությունը հրապարակելու է փաստաթղթեր, որոնք վերաբերում են շոտլանդական Լոքերբի քաղաքի օդային տարածքում ինքնաթիռի պայթեցմանը, որի հետեւանքով 270 մարդ զոհվեց: Սակայն դա տեղի կունենա մեկ տարուց ոչ շուտ. տեղեկացնում է lenta.ru-ն:
Մեծ Բրիտանիայում Լիբիայի դեսպանը հետաձգումը բացատրել է նրանով, որ Մուամար Քադաֆիի տապալումից հետո իշխանության եկած կառավարությունը պետք է նախ երկրում կայունություն եւ անվտանգություն ապահովի:
Երկու երկրների միջեւ փաստաթղթերի գաղտազերծման վերաբերյալ դեռեւս ոչ մի պաշտոնական համաձայնագիր չի ստորագրվել: