|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀԱԼԵՊ, «Գանձասար».- Լիբիական «Այն» կայքը տեղեկացնում է՝ Լիբիայի արեւելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը որդեգրել է միջազգային հարաբերությունների եւ արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը՝ ընդունել 1915ին, Օսմանյան կայսրության կողմից գործադրված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:
Կառավարությունը մամուլի հաղորդագրությամբ հայտնում է, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրենությունը աշխատանք է տանում բանաձեւելու որոշում, որի համաձայն, Լիբիայում այսուհետ ամեն տարի ապրիլի 24ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: