|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արգենտինայի մարզական լրագրողների ասոցիացիան 2012 թվականի երկրի լավագույն մարզիկի կոչման համար անցկացրած հարցման արդյունքում ընտրել է լավագույնին: Եվ վերջինս Լիոնել Մեսսին չէ: Հաղթողը միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերխիո Մարտինեսն է. հաղորդում է AP-ն:
2-րդ հորիզոնականում է հայտնվել Սեբաստիան Էդուարդո Կրիսմանիչը, ով թաեքվոնդոյի օլիմպիական չեմպիոն է: 3-րդ հորիզոնականում կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է: