|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը Իսպանիայի գավաթի եզրափակչում «Ռեալից» կրած պարտության մեղավորներին տեսնում է ի դեմս` Մեսսիի և Չավիի:
Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպմանը ավալացված ժամանակում Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը:
Ստոիչկովի խոսքերով, «Բարսելոնայի» պարտության պատճառն այն է, որ գնդակը խաղադաշտի կենտրոնում Մեսսիի և Չավիի մեղքով հաճախ էր կորում: Բուլղարիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ավելացրել է նաև, որ «Բարսելոնան» բավական շատ գոլային պահեր ուներ, բայց չօգտագործեց: