|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը, քննարկվել են բնապահպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այդ համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է ԼՂՀ եւ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնման եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: