|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Միասնություն» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը։ Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արարողության ընթացքում քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը նշել է, որ հուշակոթողի երկու սուր-խաչերը, որոնք պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել հայրենիքը, խորհրդանշում են հայկական երկու պետությունները` Հայաստանն ու Արցախը։ Հուշակոթողում նուռը ժողովուրդն է, որն իր աշխատանքով կերտում է հզոր պետություն։