|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրի` Հայաստան - Ադրբեջան մրցամարտում մեր հավաքականը կրեց առաջին պարտությունը:
Լեւոն Արոնյան - Թեյմուր Ռաջաբով եւ Վլադիմիր Հակոբյան - Շաքրիյար Մամեդյարով պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, սակայն 45-րդ քայլում պարտություն կրեց սեւերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանը` տանուլ տալով Գադիր Գուսեյնովին:
Ավելի ուշ հայ շախմատիստի պարտությամբ ավարտվեց նաեւ Վուգար Գաշիմով - Սերգեյ Մովսիսյան պարտիան:
Այսպիսով` Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց հարեւան Ադրբեջանի թիմին` կրելով իր առաջին պարտությունն այս առաջնությունում: