|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի` մինչև 17 տարեկանների հավաքականն այս օրերին մասնակցում է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի` մինչև 17 տարեկանների հավաքականները:
Այսօր մրցաշարի երրրորդ տուրում մեր հավաքականը մրցում էր Կիպրոսի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է Կիպրոսի` մինչև 17 տարեկանների հավաքականի հաղթանակով` 4:1 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլը խփել է Էմիլ Ղուկասյանը. հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: