|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռոստովի 28-ամյա մի բնակիչ դիմել է բժշկի` բողոքելով ուժեղ գլխացավերից: Նա պատմել է, որ իր սիրելի` 12 կիլոգրամանոց կատուն պահարանի վրայից ընկել է իր գլխին:
Բժիշկների ախտորոշմամբ` տղամարդը ուղեղի ցնցում է ստացել: Որպես պատճառ` նշված է. «Գլխին ընկած ծանր առարկա` կատու». տեղեկացնում է mignews.com-ը:
Ի դեպ, մեյն կուն ցեղատեսակի մեծ կատուն կարող է կշռել մինչեւ 20 կգ: