|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թերթի տեղեկություններով` ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանի եւ փոխնախարար Արսեն Քարամյանի փոխհարաբերությունները լավացել են: Նույնիսկ այն աստիճան, որ նրանք «ախպերություն» են սկսել անել:
Հիշեցնենք, որ նախագահի համակրանքը վայելող Քարամյանը պրոբլեմներ էր առաջացնում ԲՀԿ-ական նախարարի համար: Ամեն ինչ սկսվել էր այն բանից, որ Քարամյանը հրաժարվել էր նախարարի ծանոթ ՀԿ-ներին դրամաշնորհներ տալ, նախարարն էլ, իր հերթին, Քարամյանին զրկել էր որոշ գործառույթներից: Ամեն դեպքում` նրանց հաշտությունից հետո նախարարության մթնոլորտը դարձյալ չի փոխվել եւ շարունակում է լարված մնալ: