|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միջազգային լրատվամիջոցներն արդեն անդրադառնում են Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: Հնչում են տարատեսակ արձագանքներ ու կարծիքներ: Ուշադրության կենտրոնում է նաեւ զորահանդեսին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինվորների մասնակցության փաստը:
Այս կապակցությամբ Сегодня.ру կայքէջը նշում է. «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, սակայն վստահաբար կարելի է սպասել Բաքվի հզոր հիստերիային: Երևանի Հանրապետության հրապարակում հնչած ռուսական եռակի «ուռա»-ն արդեն ուժեղ հակազդեցություն է գտել տարբեր փորձագետների, քաղաքագետների և այլ ոչ անտարբեր ադրբեջանցիների շրջանում: Դեռեւս հիմնականում Հայաստանի ուղղությամբ, սակայն չի բացառվում...»: