|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում հոկտեմբերի 15-ին վերաօծվեց Սբ Աստվածածին եկեղեցին:
Այն կառուցվել եւ օծվել է դեռեւս 1881-ին Գեւորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Եկեղեցու Սբ Սեղանը, Մկրտության ավազանը եւ 16 սյուները վերաօծվեցին Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանի ձեռամբ: Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները եւ թեմի հոգեւոր հայրերը:
Այդ օրը մեղրաձորցիները տոնեցին նաեւ գյուղի հիմնադրման 180-ամյակը: