|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գեղարքունիքի մարզում օրերս բացվել և վերաօծվել է Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Տարիներ շարունակ ավերված վիճակում գտնվող հոգևոր կառույցը վերականգնվել, հիմնանորոգվել է նորատուսցի ուկրաինաբնակ գործարար Խաչիկ Կարապետյանի բարերարությամբ:
Բարերար Կարապետյանը Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգման գործում մեծ ավանդի համար Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի որոշմամբ արժանացել է հայրապետական բարձր պարգևի՝ Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանին:
«Ես՝ որպես նորատուսցի, մեծ երազանք ու ցանկություն եմ ունեցել՝ այս եկեղեցին վերանորոգենք ու ավարտին հասցնենք: Կուզեմ շնորհակալություն հայտնել ժողովրդին, այն մարդկանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս գործում»,- ասաց Խաչիկ Կարապետյանը:
Եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են արտերկրից ժամանած հյուրեր, Սփյուռքից ու Հայաստանի տարբեր վայրերից ժամանած բազմաթիվ հավատավորներ:
Աղբյուրը՝ Lurer.com