|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար, ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ մինչեւ 2011 թվականի ավարտը վրացական գինին եւ հանքային ջուրը կարող են վերադառնալ ռուսաստանյան շուկա. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Այդպիսին են եղել օրերս «Ռոսպոտրեբնադզորում» կայացած` Վրաստանի գինի արտադրողների հետ հանդիպման արդյունքները»,- գործակալությանը տված հարցազրույցում ասել է Օնիշչենկոն եւ հավելել, որ հանդիպումը կայացել է վրացական գործարարների նախաձեռնությամբ:
«Ճշգրտվել են ռուսական շուկա վրացական արտադրանքի վերադարձի համար բոլոր անհրաժեշտ պարամետրերը: Բնականաբար, գլխավոր պայմանը արտադրանքի որակի ապահովմանը վերաբերող` ռուսաստանյան օրենսդրության անվերապահ պահպանումն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Վրաստանից Ռուսաստան գինու եւ հանքային ջրերի արտահանման արգելքը ռուսական կողմից սահմանվեց դեռեւս 2006 թվականին արտադրանքի որակի անբավարարության պատճառով: