|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական Wildberries ընկերությունը սկսել է աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է առցանց առևտրի հարթակի հիմնադիր և սեփականատեր Տատյանա Բակալչուկը, փոխանցում է ТАСС-ը։
«Այժմ մենք սկսում ենք աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ. նրանք ուղղակիորեն իրենց արտադրանքը կմատակարարեն մեր հարթակ՝ բոլոր երկրների համար, որտեղ մենք ներկա ենք», - ասել է ձեռնարկատերը:
Բակալչուկն ընդգծել է, որ ռուսական բիզնեսը մնում է առաջնահերթություն, և չինական շուկա մուտք գործելը դրա վրա որևէ կերպ չի ազդի։ Այժմ ընկերության ընդհանուր շրջանառության 90%-ը գալիս է Ռուսաստանից։ Wildberries-ը գործում է Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Իսրայելում և Ադրբեջանում։