|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել. այսօր հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե Հայաստանը Մոլդովայից գնել է ոչ պիտանի ռազմական տեխնիկա:
«ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են ՀՀ օրենսդրության և միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում: Ելնելով ազգային անվտանգության շահերից` սպառազինության գնումների քանակի, տեսականու և վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն»,- հավելել է նա: