|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի խորհրդարանում Աուրելիա Գրիգորիուի սկանդալային հայտարարությունը բացարձակապես չի համապատասխանում Մոլդովայի դիրքորոշմանը: Խորհրդարանական փաստաբանի ելույթը քաղաքականացված էր, ինչն անթույլատրելի է: Այդ կապակցությամբ փաստվել է պաշտոնյայի քաղաքական անպիտանիությունը եւ ոչ պրոֆեսիոնալիզմը: Այսպիսի եզրակացության է հանգել Մոլդովայի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը այսօր կայացած նիստում:
Սակայն հանձնաժողովի նախագահ Վադիմ Միշինի խոսքերով` վերջնական որոշում դեռեւս չի կայացվել. տեղեկացնում է piblika.md-ն:
«Գրիգորիուի ելույթը կապված չէ ո'չ խորհրդարանի եւ ո'չ էլ, ընդհանուր առմամբ, Մոլդովայի Հանրապետության դիրքորոշման հետ: Դա նրա անձնական դիրքորոշումն է: Մենք ունենք Մերձդնեստր, մենք գիտակցում ենք, թե որքան նուրբ թեմա է դա: Մենք հասկանում ենք, թե որքան սխալ է վարվել Գրիգորիուն` այդպես ելույթ ունենալով, իրավական գնահատականներ տալով հայկական եւ ադրբեջանական կողմերին, Մոլդովայում մարդու իրավունքների մասին խոսելու փոխարեն»,- հայտարարել է Միշինը: