|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանում դադարեցվել է С-300 զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ռուսական բանակի համար С-300 ПМ վերջին համակարգն արտադրվել է 1994 թվականին։ Այն շարունակել են արտադրել միայն արտահանման համար, սակայն նույնիսկ այդ նպատակի համար նախատեսված արտադրությունը նույնպես դադարեցվել է»,- ասել է Օդատիեզերական պաշտպանության գերատեսչական փորձագիտական խորհրդի համանախագահ Իգոր Աշուրբեյլին։
С-300 զենիթահրթիռային համակարգի արտադրությունը սկսվել է 1978 թվականին։ Այն ներդրված է 18 պետությունների զինանոցում, այդ թվում` Հայաստանի:
Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը նախատեսում է С-300 համալիրը փոխարինել С-400-ով։