|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տավուշի մարզի Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում երեկ ավտովթար է տեղի ունեցել. դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 60 ՍՕ 178 համարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Ինչպես հայտնում են Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Իջեւան քաղաքի Հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ եւ Տավուշի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Վթարի հետեւանքով Դիլիջան քաղաքի բնակիչներ 45-ամյա Գրիշա Խաչատրյանը եւ 31-ամյա Արարատ Մելքոնյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Իջեւան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս գրվել: