|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ խորհրդակցություն է անցկացնելու` Կոսովոյի իրադրության հետ կապված:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, Սերբիան պահանջել է ԱԽ-ի բաց խորհրդակցության անցկացում, սակայն մերժվել է:
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ դիմակավոր անձինք, ենթադրաբար` սերբեր, քանդել եւ հրդեհել են Կոսովոյի եւ Սերբիայի սահմանին գտնվող հսկիչ անցակետը: Կոսովոյի իշխանությունները Սերբիային մեղադրել են բռնություն հրահրելու մեջ: Բելգրադն, իր հերթին, Կոսովոյի սերբերին զսպվածության կոչ է արել: